Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ․ աշխարհը կրկին լո՞ւռ կմնա․ Ալեն Սիմոնյան


Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ․ աշխարհը կրկին լո՞ւռ կմնա․ Ալեն Սիմոնյան
Դեկտեմբեր 13 21:45 2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը։

 
 
 

«Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա»,- գրել է նա: