Փողոցը սրբեք, մարդուս հետ «զբոսնեմ», գցեմ Ֆեյսբուք… Ծափ տվեք…


Փողոցը սրբեք, մարդուս հետ «զբոսնեմ», գցեմ Ֆեյսբուք… Ծափ տվեք…
Դեկտեմբեր 12 13:38 2022

Նիկոլ Փաշինյանի կողակիցը` Աննա Հակոբյանը, քիչ առաջ լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ իրենց «զբոսանքից»:

 

 

Աբովյան փողոցն է… Սրբած, մարդկանցից ազատած… Ու մարդ ու կին, անվտանգության աշխատակիցներով՝ թիկնապահներով շրջափակված, իբրև թե զբոսնում են…

 

Տպավորություն է՝ ռոմանտիկ զույգ խաղացող այս երկուսը, բառի բուն իմաստով 4 տարի գտնվելով իշխանության ղեկին, դեռ չեն գիտակցել ու չեն էլ գիտակցի իրենց կարգավիճակի լրջությունը։

 

 

Ու հիմա ֆեյսբուքում աղանդավորների ու ֆեյքերի բանակի խրախճանք է այս լուսանկարի տակ «ժողվարչապետն ու նրա սիրասուն կինը» թեմայով։

Երկիրը նոր պատերազմի մեջ ներքաշած, զինվորին ցելոֆանե վրանների մեջ թողած, բանակը առանց զենք-զինամթերքի և դիլետանտության մատնած, ժողովրդին աղքատության ու սովի մեջ մխրճած զույգը իր ՔՊ-ական թիմով խրախճանքների մեջ է: