Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան


Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան
Դեկտեմբեր 12 12:46 2022

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է․

 
 

«Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։ Հուսով եմ, որ դա հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով»։