Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Hyundai «Hyundai Sonata»-ն ու «Kia Sorento»-ն. կա վիրավոր


Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Hyundai «Hyundai Sonata»-ն ու «Kia Sorento»-ն. կա վիրավոր
Դեկտեմբեր 12 10:21 2022

Այսօր` դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արգիշտի փողոցում` Հաղթանակ կամրջի սկզբնամասում, «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել են  «Kia Sorento» և  «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

 
 
 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։