Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում


Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Դեկտեմբեր 8 23:12 2022

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի (որի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր) կյանքին, հոսպիտալի բժիշկների ջանքերի շնորհիվ, այլևս վտանգ չի սպառնում: Ի պատասխան Armday.am-ի հարցին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

 
 
 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ: