Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները


Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները
Դեկտեմբեր 8 22:12 2022

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարին Դոնֆրիդը քննարկել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացի հեռանկարները։

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնում է, որ Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակի, հաղորդակցությունների բացման աշխատանքի եւ սահմանազատման հարցերի մասին։

 

«Դոնֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում կայունություն հաստատելու ջանքերին: Նա նշել է, որ կարեւոր է առաջ տանել խաղաղ գործընթացը՝ առաջնորդների եւ նախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ։