«Դումանյանի համար Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է». Լիլիթ Գալստյան


«Դումանյանի համար Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է». Լիլիթ Գալստյան
Դեկտեմբեր 8 20:39 2022

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իսկապես, ողբերգություն է, երբ երկրիդ մշակութային քաղաքականության և մշակութային ժառանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն չի գիտակցում, չի հասկանում, չի ընկալում /անգամ, եթե ձևացնում է, թե չի հասկանում/ հանրապետական նշանակության հուշարձանի նկատմամբ կատարված վանդալությունը։

Իր՝ նախարար Դումանյանի համար, Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է։

 
 
 

«Եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք», հորդորում է լրագրողներին ԿԳՄՍ նախարարը։

Իհարկե, մարդու շունչ է կտրվում անզորությունից, այս համատարած ուրացումից, ապազգային ու անհայրենիք տեսակից, բայց, եթե սրանք առանց մեղքի ու պատասխանատվության զգացումի Արցախի 75%-տվեցին, էլ ի՞նչ սպասես․․․

Հ․Գ․ Առանց բարոյական արժեքների ու կարմիր գծերի քաղաքականությունն ուրիշ հասցե ունի․․․»: