Ինչպես հայտնել էինք, Կոտայքի մարզ Աբովյան քաղաքում այսօր՝ հուլիսի 27-ին, կրակոցներ են հնչել: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրել էինք, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել է, որ իր եղբոր բնակարանի պատերին եւ պատուհանին կան կրակոցի հետքեր: Օպերատիվ խումբն այս պահին տեղում աշխատում է:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։










