«Ամեն օր խնդրում եմ Աստծուն, որ վերադարձնի իմ գյուղս՝ Աղավնոն. այդ տան պատերին իմ հայրիկի մատնահետքերն են». Շահեն Առաքելյանի նամակը


«Ամեն օր խնդրում եմ Աստծուն, որ վերադարձնի իմ գյուղս՝ Աղավնոն. այդ տան պատերին իմ հայրիկի մատնահետքերն են». Շահեն Առաքելյանի նամակը
Դեկտեմբեր 8 07:57 2022

Արամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««...3 ամիս առաջ իմ հայրիկի ձեռքով կառուցած տունը մնաց թշնամուն։ Ես գիտեմ, որ իմ հայրիկին երկինքն էլ հետ չի բերի, բայց ամեն օր խնդրում եմ Աստծուն, որ վերադարձնի իմ գյուղս՝ Աղավնոն։ Ձմեռ պապիկ, այնպես արա գնամ իմ տուն։ Աղավնոյի տան պատերին իմ հայրիկի մատնահետքերն են...»։
Բան չկա ասելու... էս էն դեպքերից ա, որ բառերն իրոք անիմաստ են...»։