Կառուցողական օրակարգ այս իրավիճակում ընդդիմությունը չի կարող ունենալ․ Աշոտյան


Կառուցողական օրակարգ այս իրավիճակում ընդդիմությունը չի կարող ունենալ․ Աշոտյան
Դեկտեմբեր 7 00:13 2022
«Կառուցողական ընդդիմություն» հասկացողություն Հայաստանի այսօրա իրականության մեջ լինել չի կարող։
Պետության, ազգի, Արցախի հիմքերը քանդողների հետ «կառուցողական աշխատանքի» դաշտ չկա։
Ինչի՞ն օգնել, քանդելու՞ն, ծախելու՞ն, տրվելու՞ն, ստորանալու՞ն, ոչնչանալու՞ն։
Կառուցողական օրակարգ այս իրավիճակում ընդդիմությունը չի կարող ունենալ, ով ունեցավ՝ մեռած է, ծախված է, հոգնած է, պղծված է, անիծված է…
 
Այս քաղաքական իրականությունը ծնվել է Եռաբլուրից:
 
Չպետք է թույլ տան, որ գործող կապիտուլյանտ իշխանությունները «ծածկադմփոց» անեն պատերազմն ու պատերազմի հետևանքները:
 
Չպետք է թույլ տան, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավ:
 
Արմեն Աշոտյանի գրառումը։ 


loading...