Սուրեն Պապիկյանը ՊՆ մեդալով պարգևատրել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռանը՝ Իվան Բաղրամյանին


Սուրեն Պապիկյանը ՊՆ մեդալով պարգևատրել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռանը՝ Իվան Բաղրամյանին
Դեկտեմբեր 6 23:41 2022
Երևանում իրականացվել են Հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ (մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում կանգնեցված մարշալի արձանի մոտ, ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում): Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
«Այսօր երեկոյան ընդունել եմ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, և պարգևատրել գերատեսչական մեդալով»,- գրել է Պապիկյանը։