ՔԿ նախկին ղեկավարն ընտրվում է ԲԴԽ անդամի պաշտոնում. ՔՊ-ն է առաջադրել (տեսանյութ)


ՔԿ նախկին ղեկավարն ընտրվում է ԲԴԽ անդամի պաշտոնում. ՔՊ-ն է առաջադրել (տեսանյութ)
Դեկտեմբեր 6 11:34 2022

Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունն ավելի վաղ ստացել էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է նշված հանձնաժողովի ղեկավարը։