Կրակոցներ՝ Աբովյանում. բնակարանի պատուհանին և պատերին կրակոցների հետքեր կան


Կրակոցներ՝ Աբովյանում. բնակարանի պատուհանին և պատերին կրակոցների հետքեր կան
Հուլիս 27 16:23 2017

Կոտայքի մարզ Աբովյան քաղաքում այսօր՝ հուլիսի 27-ին, կրակոցներ են հնչել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել է, որ իր եղբոր բնակարանի պատերին եւ պատուհանին կան կրակոցի հետքեր:

Օպերատիվ խումբն այս պահին տեղում աշխատում է: