Եթե ինձ չթողնեին, այստեղ հնչելու էին ադրբեջանական տեսակետ Բաքվից և ադրբեջանամետ տեսակետ Երեւանի կողմից. Աշոտյան


Եթե ինձ չթողնեին, այստեղ հնչելու էին ադրբեջանական տեսակետ Բաքվից և ադրբեջանամետ տեսակետ Երեւանի կողմից. Աշոտյան
Դեկտեմբեր 5 00:11 2022

 

Այս անգամ իրավապահ համակարգը ստիպված եղավ ինձ թույլատրել մասնակցելու Արցախի հարցով Վիեննայում վաղը կայանալիք փակ քննարկմանը, որին հրավիրված են նաեւ իշխանության ներկայացուցիչ եւ Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որն արդեն գտնվում էր Վիեննայում:

«Արցախի հարցով այսպիսի քննարկում եղել է նախկինում, եւ հերթական քնարկումը, անկախ նրանից, որ իմ հանդեպ հարուցված է քրեական գործ այդպիսի անհեթեթ մեղադրանքով,որի ամբողջ նպատակն ինձ վարկաբեկելն էր, այնուհանդերձ, այս անգամ իրավապահ համակարգը ստիպված եղավ ինձ թույլատրել մասնակցելու Արցախի հարցով Վիեննայում վաղը կայանալիք փակ քննարկմանը, որին հրավիրված են նաեւ իշխանության ներկայացուցիչ եւ Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ, ինչպես նաեւ եվրոպական եւ ավստրիական պաշտոնատար անձինք: Քննարկումը փակ ձեւաչափով է տեղի ունենալու, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ ասելու եմ այն, ինչ ասում եմ հայկական մամուլով: Պատկերացնում եք, որ եթե ինձ չթողնեին վաղն այստեղ հնչելու էին ադրբեջանական տեսակետ Բաքվից եւ ադրբեջանամետ տեսակետ պաշտոնական Երեւանի կողմից»,- ասաց նա: 

Աշոտյանը նշեց, որ իր երկրից բացակայելու արգելքը չի հանվել, այլ իրեն ընդամենը 3 օրով են թույլատրել բացակայել երկրից:

 

Մանրամասները` տեսանյութում: