Երեւանում «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի


Երեւանում «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Հուլիս 27 16:12 2017

Երեւանում, այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 13։50-ի սահմաններում 37-ամյա Գեւորգ Ս.-ն Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման վայրում իր վարած Mercedes Benz մակնիշի 01 MA 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարեւանությամբ գործող ատամնաբուժարանի աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը, որոնք տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։