Պեսկովը՝ զորահավաքի մասին


Պեսկովը՝ զորահավաքի մասին
Դեկտեմբեր 3 23:47 2022

Ռուսաստանում զորահավաքի մասին նոր տեղեկություններ չկան, այն ավարտված է, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս ցուցանիշի մասին տեղեկություն չկա, դուք գիտեք նախագահի բոլոր համապատասխան խոսքերը, որ այն ավարտված է»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին։

 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մասնակի զորահավաքի շրջանակում մոտ երեք հազար հրահանգիչ է ներգրավվել նորակոչիկների պատրաստման մեջ, գրում է Radiotochka NSN Telegram ալիքը։