«Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները․ Aravot.am


«Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները․ Aravot.am
Դեկտեմբեր 3 23:46 2022

Սա «Բարեկամություն» մետրոյի վերջին կանգառն է: Այս մասին գրում է Aravot.am-ը։

«Գործընկերս հիշեցրեց, որ 2015 թ․-ից այդպես տգեղ երևացող թելերից կախված էին պաստառներ, որոնք ներառում էին այն երկրի անունը, դրոշը և թվականը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

Իհարկե, շատ հաճելի էր, հատկապես որ պարբերաբար ավելանում էին դրանք՝ ավելի ուշ ճանաչած երկրների պաստառներով՝ մինչև 2018թ․-ի գարուն: Ոչ միայն հաճելի էր, ազդեցիկ, նաև ասելիք ուներ, սովորեցնում էր, հիշեցնում էր և մի տեսակ երախտիքի խոսք էր տվյալ երկրին:

 
 

Երեկվանից մնացել են այդ այլանդակ լարերը:

Մետրոյի հսկիչներից մեկը մեր հարցին, թե ինչու են հանել, պատասխանեց․ «Ասել են՝ «Եվրատեսիլի» համար»:
Եթե այդ մարդկանց բերելու են այդ կայարան, արդյոք նրանք ավելի լավ չէի՞ն զգա իրենց՝ տեսնելով իրենց երկրի անունն ու դրոշը:
Քիչ առաջ դիմեցի Երեւանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք «Եվրատեսիլի» պատվին են հանել պաստառները, թե՞, այնուամենայնիվ, պաստառները կվերականգնվեն, պատճառն այլ է:

Մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը տեղեկացրեց, որ պաստառները հանված են ժամանակավորապես: Բացի պաստառներից, նաեւ մետրոյի այլ կայարաններից հանված են գովազդային տարատեսակ պաստառները:

 

Ըստ նրա, «Եվրատեսիլի» օրերին Բարեկամություն, Զորավար Անդրանիկ, Հանրապետություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական կայարաններում իրականացվելու են միջոցառումներ, տեղադրվելու են դեկորներ, գորգեր, լույսեր, ներկայացվելու է մեր երկրի պատմությունը, մշակույթը, արժեքները»,- գրում է կայքը:

 
 
 


loading...