Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն. եղանակը Հայաստանում


Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն. եղանակը Հայաստանում
Դեկտեմբեր 3 19:29 2022

Դեկտեմբերի 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը Հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում դեկտեմբերի 4-ի գիշերը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

 

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

 

Ինչպես NEWS.am -ին հայտնում են Հայպետհիդրոմետից, Երեւանում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 

Շիրակում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +1+4,

 

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + -3, ցերեկը՝ -1 + 2,

 

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 2 + 4,

 

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ -2 +1,

 

Լոռիում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ 0 -3,

 

Տավուշում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ -2 +1,

 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ -1 +1,

 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 2 + 5,

 

Արարատում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ +6 + 8,

 

Արմավիրում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 5 + 7,

 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ - 1 + 1,

 

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 4 + 7,

 

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 1 + 4,

 

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ 0 -3,

 

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 1 + 4։