Ինքնասպանություն Երեւանում. Դավիթաշենի կամրջից մարդ է նետվել


Ինքնասպանություն Երեւանում. Դավիթաշենի կամրջից մարդ է նետվել
Հուլիս 27 15:15 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է նետվել Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը. Նա միջին տարիքի տղամարդ է: