Պայթյուն՝ Ադրբեջանի թռչնաբուծական ֆաբրիկայում. կա զոհ, վիրավորներ


Պայթյուն՝ Ադրբեջանի թռչնաբուծական ֆաբրիկայում. կա զոհ, վիրավորներ
Հուլիս 27 14:19 2017

Ադրբեջանի Լերիկի շրջանի Պիրա գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Gununsesi.info-ն:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։