Ձերբակալություն Արցախի Հադրութ քաղաքում


Ձերբակալություն Արցախի Հադրութ քաղաքում
Հուլիս 27 14:12 2017

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության, Հադրութ քաղաքի շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 9.10-ին, Հադրութ քաղաքի Ա.Կասպարովի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Ռազմիկ Մ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքներով: