Տեղյակ էինք որոշումից. «Հայաստան» խմբակցություն


Տեղյակ էինք որոշումից. «Հայաստան» խմբակցություն
Նոյեմբեր 29 14:53 2022

«Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով խմբակցությունից «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների մանդատները վայր դնելու որոշումը.

««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:

 
 
 

Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:
Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», - ասված է հայտարարության մեջ: