Խոշոր ավտովթար Երևանում․ 28-ամյա վարորդը՝ BMW-ով Շենգավիթի ոստիկանության մոտ ավտոմեքենաների ջարդի հեղինակ, կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում․ 28-ամյա վարորդը՝ BMW-ով Շենգավիթի ոստիկանության մոտ ավտոմեքենաների ջարդի հեղինակ, կա վիրավոր
Նոյեմբեր 28 13:17 2022

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Իսրայելյանը իր վարած BMW մակնիշի 60 AU 060 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում, ոստիկանության Շնգավիթի բաժնի հարևանությամբ բախվել է Արմենակ Նազարյանի կողմից կայանված ГАЗ 3221 մակնիշի և Վարդգես Ֆրանգյանի  կողմից կայանված BMW մակնիշի 97 VF 097 համարանիշի ավտոմեքենաներին։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ․ Իսրայելյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ Հ․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

 
 
 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։  BMW-ի վարորդ Հ․ Իսրայելյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։