Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները երեկ երեկոյան մասնակցել են Չարլզ Երրորդ թագավորի կառավարման ընթացքում Բուքինգհեմյան պալատում կազմակերպված առաջին պետական բանկետին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, բոլորի ուշադրության կենտրոնում է եղել Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որը նստել է Հարավային Աֆրիկայի նախագահի կողքին:
Պարբերականը նշում է, որ 41-ամյա Միդլթոնը շքեղ տեսք է ունեցել քարերով զարդարված Jenny Packham սպիտակ զգեստով: Արքայադստեր կերպարին առանձնահատուկ ճոխություն են հաղորդել մարգարտյա, ադամանդյա թագն ու զարդերը: Բացի այդ, նա կրել է Թագավորական ընտանիքի շքանշան՝ դեղին ժապավենի վրա հանգուցյալ թագուհու՝ Էլիզաբեթ Երկրորդի պատկերով:
Daily Mail-ը նկատում է, որ երբ թագավորական ընտանիքի անդամները ժամանել են Բուքինգհեմյան պալատ, բոլորի հայացքները գամված են եղել Միդլթոնին:




















