Շիրակի մարզպետի եղբորը պառկեցրել են գետնին, տարել ոստիկանություն


Շիրակի մարզպետի եղբորը պառկեցրել են գետնին, տարել ոստիկանություն
Նոյեմբեր 24 22:00 2022

Գյումրու ավագանու նախկին անդամ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանին Գյումրու ոստիկաններն այսօր փողոցում բռնել, գետնին պառկեցրել, ձեռնաշղթաներ հագցրել, բերման են ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին, հետո բաց են թողել: Մանրամասները ավելի ուշ կլինեն: 02-ով չեք տեսնի, չսպասեք:
Արմանը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, աչքի է ընկել ավագանու կազմում ակտիվ գործունեությամբ: Քրեական կենսագրություն չունի, քրեական կապեր չունի, ռազբիրատի կոշիկներ նույնպես չունի, Կինո Երեւանի մայլում չի ապրում:
Այս միջադեպը հավակնում է շատ ջուր քաշել (էն լճակիս պատմությունը հիշո՞ւմ եք, էդ կարգի): Ոստիկանությունը բարեփոխվել է, առաջ հենց այնպես էին մարդկանց բռնում, հիմա նայում են՝ ով կա, որ հեռուստաընկերության համասեփականատեր է, կամ մարզպետի եղբայր՝ նրանց են բռնում: Երեւի, որ ասեն, տեսեք՝ պետք լինի վարչապետին էլ կբռնենք, եթե Մասկվայից հրաման լինի: Առաջ ասում էին՝ դե տուն ենք պահում, հիմա էլ ... ասում են՝ դե տուն ենք պահում, երեւի տներն են փոխվել, ոչ թե իրենք: Չէ, իրականում՝ նույն տներն են, միլիցիք են փոխվել, ահելները գնում են, ջահելները գալիս են ավանդույթները շարունակելու: Այ ֆողերս ձեր ոստիկանական բարեփոխումների վրագլխույն:
վարաքուր


loading...