Հակառակորդի կրակոցից հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ


Հակառակորդի կրակոցից հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ
Նոյեմբեր 24 08:14 2022

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:

 

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: