Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով անհրաժեշտ է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդում. Զաս


Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով անհրաժեշտ է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդում. Զաս
Նոյեմբեր 23 14:24 2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմական բաղադրիչի ուժեղացման խիստ կարիք ունի։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի ևԱնվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում, գրում է Regnum գործակալությունը:

Ռազմական բաղադրիչի ամրապնդումը, ընդգծել է նա, անհրաժեշտ է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով։

Զասի խոսքով՝ առաջիկա ժամանակահատվածում նախատեսվում են մի շարք մարտավարական և հատուկ մարտավարական վարժանքներ, որոնց հայեցակարգը կներառի «խաղաղության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակների արձագանքման» տարրեր։ Դրանցում ներգրավվելու են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորամիավորումները։