«Փաստորեն Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց, թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ն, կտեսնենք այսօր»


«Փաստորեն Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց, թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ն, կտեսնենք այսօր»
Նոյեմբեր 23 14:22 2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, մասնավորապես՝ երեկ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների ուղղությամբ արձակված կրակոցներին՝ նշելով, որ Ադրբեջանը, փաստորեն, կրակում է ՀԱՊԿ-ի վրա։

 
 

«ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների վրա։ Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց, թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ն, այսօր կտեսնենք»,- գրել է Մարուքյանը։



loading...