Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 9 վիրավոր


Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 9 վիրավոր
Նոյեմբեր 22 23:17 2022

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Lexus, Mercedes, 2 BMW, VAZ 21010, Opel և ZIL մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ 

 
 

Բախման հետևանքով մի քանի ավտոմեքենա դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։