ՀՊՏՀ-ում տուժած ուսանող կամ դասախոս չկա, հոտի հետ կապված նմուշառումներ են արվել


ՀՊՏՀ-ում տուժած ուսանող կամ դասախոս չկա, հոտի հետ կապված նմուշառումներ են արվել
Նոյեմբեր 22 12:56 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:

 
 

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ զրուցել է Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ, տեղեկացրել է, որ այս պահին տեղում աշխատում է քիմիկ- հետախույզների խումբը, փորձում են նմուշառու վերցնեն՝ հասկանալու մարդկանց ինքնազգացողության վատացման պատճառը. «Այս պահի դրությամբ տուժած քաղաքացի չկա:

 
 
 

Թե ինչն է պատճառը, դժվար է ասել, նմուշառու վերցնելուց հետո հստակ լինի պատճառները: Այս պահին դասապրոցեսը դադարեցված է, ուսանողները և դասախոսական կազմը տարհանված են»,- պարզաբանել է Կոստանյանը: «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ ասել է, որ կանչ է գրանցվել, որևէ տուժած քաղաքացի չի եղել և ոչ մեկին հիվանդանոց չեն տեղափոխել:



loading...