Փլուզում Սպանդարյան փողոցում


Փլուզում Սպանդարյան փողոցում
Հուլիս 27 11:41 2017

Հուլիսի 27-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի արտաքին պատը (մոտ 20 քմ) փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է ննջասենյակի պատը (մոտ 12 քմ):

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին: