Դոլարը թանկանում է


Դոլարը թանկանում է
Նոյեմբեր 22 00:52 2022

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.12 դրամ`նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.11 դրամով։

 

Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:

 

Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402.50-403 դրամ։

 

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.32 դրամ (արժեզրկվել է 0.13 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`415 դրամ։

 

Փոխանակման կետերում եվրոյի առքը 405-408 դրամ է, վաճառքը՝ 414-415 դրամ։

 

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  6.15 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.55 դրամ։