Qatar-2022-ի ամենատպավորիչ տեսարաններից մեկն այս լուսանկարն է


Qatar-2022-ի ամենատպավորիչ տեսարաններից մեկն այս լուսանկարն է
Նոյեմբեր 21 12:43 2022
Ֆուտբոլը ֆուտբոլ, բայց տարածաշրջանային քաղաքականությունն ուսումնասիրող արաբագետի համար #Qatar_2022-ի ամենատպավորիչ տեսարաններից մեկն այս լուսանկարն է, որում Ջաննի Ինֆանտինոյին չհաշված՝ հավաքված են տարածաշրջանի արաբ լավ տղերքը։
 
Հատկապես ուշագրավ է Սաուդյան արքայազն Մուհամմադ բին Սալմանի ներկայությունը, որը 2017թ.-ից 4 տարի շարունակ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Բահրեյնի լավ աԽՊերների, մի քիչ էլ նկարում ձախից երևացող Հորդանանի թագավորի աջակցությամբ, է՛լ մրցակցությունից, է՛լ նախանձից, է՛լ հակակրանքից(եթե ոչ ատելությունից) դրդված՝ փորձում էր ոչնչացնել Մունդիալի տանտիրոջը՝ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին։
 
 
Ինչ խոսք, շատ դաժան ու հուզիչ պատմություն էր, չկարողացան տղերքը։ Թամիմը ոչ այնքան հարգի քայլ արեց՝ արաբական շրջանակից դուրս տղերքի դիմեց՝ Էրդողանին, Խամենեիին, թեթևոտ նաև գործին խառնվեց Պուտինը... Արդեն մի տարի կլինի, կարծես, թեման փակվել է։
Ու այսօր էլի, արաբ աԽՊերներով թուլացած նստած ֆուտբոլ են ըմբոշխնում(անկեղծ՝ վստահ էլ չեմ, թե խաղից հասկանում են, դրսի տղերքն էլ չեն երևում))։
Նկարում էն կերած-խմած ձյաձն էլ Թամիմի հայր Համադն է, որին մի քանի տարի առաջ շատ անակնկալ գահընկեց արին։ Հիմա գոհ դեմքով նայում է որդուն ու անթաքույց հպարտանում))
 


loading...