Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է


Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է
Նոյեմբեր 18 12:25 2022

Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնել են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ 2003-ի Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։

Վարչությանն պետ Ռաֆայել Վարդանյանի պատասխանի մեջ նշվում է՝ այս վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը որպես վկա։

Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները, որոնք ամիսներ առաջ՝ ապրիլից տարբեր բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք պահանջում էին հարցաքննել և մեղադրյալ ներգրավել վարչապետ Փաշինյանին։

Թե կոնկերտ, երբ է Փաշինյանը հարցաքննվել, Քյարամյանի ղեկավարած կառույցը չի մանրամասնել, չի նշել նաև, թե արդյո՞ք սրան կարող է հետևել զինվորների հարազատների մյուս պահանջի կատարումը՝ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել պատերազմական հանցագործության համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: