Գերասիմ Վարդանյանը 10 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան


Գերասիմ Վարդանյանը 10 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան
Նոյեմբեր 17 20:17 2022

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը շուտով ազատության մեջ կլինի։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

 

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլին ՀՀ դրամ գրավով»,-գրել է նա։