Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շիրակի պետհամալսարանը քանդողները դժգոհու՞մ են իրենց կադրից (լուսանկար)
hayeli.am կայքում աչքիս ընկավ ՇՊՀ նախկին իրավաբանի լալահառաչ հոդվածը՝ կապված ՇՊՀ-ի խայտառակ հավատարմագրման գործընթացի հետ, որտեղ այդ նախկին աշխատակիցը բողոքում է ներկայիս ռեկտորի անգործությունից, ոչինչ չանելուց և այլն…
Զավեշտն այն է, որ այս ռեկտորը, որն իրոք բուհական կրթությունից ոչինչ չի հասկանում և որի մասին ես և գործընկերս՝ Հովհաննես Խորիկյանը բազմիցս ենք բարձրաձայնել, հենց այդ հոդվածագրի քեռու՝ նախկին ՇՊՀ ռեկտոր Սահակի կադրն է… 2016 թ-ին, զբաղեցնելով ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնը, Սահակը ներկայիս ռեկտորին՝ Սերոբյան Երվանդին, որը ՇՊՀ-ում նախկինում ժամավճարով էր աշխատում, իսկ 2016 թ-ին էլ 5 տարվա անընդմեջ ստաժ չուներ բուհում, բերեց և կարգեց ֆակուլտետներից մեկի դեկան՝ հատուկ նրա համար փոխելով ֆակուլտետի կանոնադրությունը, իսկ հետո էլ նշանակեց պրոռեկտոր…
Ինչպիսին հոդվածագրի քեռին էր՝ Սահակը, այդպիսին էլ քեռու բերած կադրերն էին… Օրինակ՝ ՇՊՀ ներկայիս ռեկտոր Երվանդ Սերոբյանը… Ինչպես հոդվածագրի քեռին ոչինչ չէր հասկանում բուհական կրթությունից, այնպես էլ դրա բերած կադրերն էին, որոնք հիմա հոդվածագրի քեռու նման քանդում են բուհը…
Հոդվածագրին խորհուրդ կտամ հիշել իր պայծառ ու ուրախ անցյալը ՇՊՀ-ում, թե ինչպես էր համագործակցում իր կողմից այժմ խիստ քննադատվող ՇՊՀ ներկայիս ռեկտորի հետ ու չմոռանալ, որ այդ մասին բազմաթիվ մարդիկ գիտեն ու չփորձել “սուրբ” ձևանալ..»