Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում. բախվել են «Բելառուս» տրակտորն ու Opel Zafira-ն, կան վիրավորներ, Opel-ը վերածվել է մոխրակույտի


Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում. բախվել են «Բելառուս» տրակտորն ու Opel Zafira-ն, կան վիրավորներ, Opel-ը վերածվել է մոխրակույտի
Նոյեմբեր 11 22:44 2022

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Մարմարաշենի խճուղու 3-րդ կմ-ում բախվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենան և «Բելառուս-80» մակնիշի տրակտորը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով էլ 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել և տեղափոխվել Գյումրու ԲԿ։

Օպերատիվ են գործել Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, սակայն Opel-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են տրակտորավարի, Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



loading...