«Այն սև է». տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Բայդենը բեմի վրա կանգնում ինչ-որ առարկայի վրա և գրեթե ընկնում՝ կորցնելով հավասարակշռությունը (տեսանյութ)


«Այն սև է». տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Բայդենը բեմի վրա կանգնում ինչ-որ առարկայի վրա և գրեթե ընկնում՝ կորցնելով հավասարակշռությունը (տեսանյութ)
Նոյեմբեր 7 11:29 2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը քիչ էր մնում ընկներ բեմի վրա Նյու Յորքում կայացած ելույթի ժամանակ, հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը։

 

Հրապարակված տեսագրությունում երևում է՝ ինչպես է Բայդենն ակտիվ տեղաշարժվում բեմի վրա՝ պատմելով տարեցների համար նախատեսված դեղորայքի գների նվազման մասին, սակայն որոշակի պահի նա կանգնում է ինչ-որ առարկայի վրա և կորցնում հավասարակշռությունը՝ գրեթե ընկնելով։

 

«Ոտքս դրեցի (ինչ-որ բանի վրա - խմբ․)․․․ Հը՜մ․․․ Այն սև է։ Ինչևէ», - մեկնաբանել է Բայդենը, որից հետո շարունակել է իր ելույթը։

 

Բայդենն այս տարի բոլորում է 80-ամյակը և համարվում է ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը։ Նա կանոնավոր անհարմար ու զվարճալի իրավիճակներում է հայտնվում, մինչդեռ նրա հակառակորդներն այդ ամենը կապում են նախագահի տարիքի և հնարավոր առողջական խնդիրների հետ։