Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը ծանր է


Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը ծանր է
Նոյեմբեր 7 11:14 2022

Երեկ կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու վիճակը մասնագետները ծանր են գնահատում։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է։

 
 

Հիշեցնենք, որ ինքնահրկիզման դեպքը տեղի է ունեցել Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Շտապօգնությունը քաղաքացուն ուշագնաց վիճակում տեղափոխել էր ՀՀ ԱՆ այրվածքաբանություն ազգային կենտրոն։