Երեկվա վթարի զոհերից մեկը 18-ամյա աղջիկ է. նա Հացիկ գյուղից էր. «Հրապարակ» (լուսանկար)


Երեկվա վթարի զոհերից մեկը 18-ամյա աղջիկ է. նա Հացիկ գյուղից էր. «Հրապարակ» (լուսանկար)
Նոյեմբեր 4 21:42 2022

Երեկ Արմավիր֊Երեւան ավտոճանապարհին ողբերգական վթար էր տեղի ունեցել. Արմավիր֊Երեւան֊Քարակերտ երթուղին սպասարկող «Գազելն» ու «Զիլը» բախվել էին իրար. կա 4 զոհ, 7 տուժած։

Մահացածներից մեկը Արմավիրի Հացիկ գյուղից Մարի Խամիսյանն է, նա Հացիկի միջնակարգ դպրոցի սանն էր, ով ավարտել էր անցած տարի և սովորում էր Երևանում։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:

 

Նշենք, որ միկրոավտոբուսի վարորդը ձերբակալվել է։

 
 

Լուսանկարները՝  «Հրապարակ»-ի