Դավիթաշենի կամրջի մոտ բախվել են Nissan Tida-ն ու Mazda 6-ը. վերջինս հայտնվել է Հրազդան գետի ափին՝ ծառերի վրա․ կա վիրավոր


Դավիթաշենի կամրջի մոտ բախվել են Nissan Tida-ն ու Mazda 6-ը. վերջինս հայտնվել է Հրազդան գետի ափին՝ ծառերի վրա․ կա վիրավոր
Նոյեմբեր 2 11:16 2022

Նոյեմբերի 2-ին, ժամը 08:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Դավիթաշենի կամրջի հարևանութամբ բախվել են Mazda 6 և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

 
 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mazda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսաօդային վիճակում հայտնվել Հրազդան գետի ափին, ծառերի վրա։