Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ ԳՇ շտաբի հայտարարությունն առ այն, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել


Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ ԳՇ շտաբի հայտարարությունն առ այն, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել
Հոկտեմբեր 31 20:05 2022

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է Հայաստանի ԶՈւ ԳՇ շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հայտարարությունն առ այն, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։

 Ըստ հակառակորդի պաշտպանական գերատեսչության` փոփոխություններ չեն եղել, և ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են մարտական ​​հերթապահություն իրականացնել իրենց նախկին դիրքերում։

 

«Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տեղյակ չէ օպերատիվ իրավիճակից, փոփոխություններ տեղի չեն ունեցել, և ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են մարտական ​​հերթապահություն իրականացնել իրենց նախկին դիրքերում»,- ընդգծել են գերատեսչությունում։