Երևանի քաղաքապետի որոշումներով մի քանի պոլիկլինիկաների տնօրեններ ազատվել են պաշտոնից


Երևանի քաղաքապետի որոշումներով մի քանի պոլիկլինիկաների տնօրեններ ազատվել են պաշտոնից
Հոկտեմբեր 30 10:55 2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումներով մի քանի պոլիկլինիկաների տնօրեններ ազատվել են պաշտոնից։

 
 

Քաղաքապետի հոկտեմբերի 26-ի որոշմամբ Սամվել Ավետիսյանը հոկտեմբերի 24-ից ազատվել է «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

 
 

Անուշ Բունիաթյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:

Հիմք են ընդունվել նրանց դիմումները։
 
 

Հոկտեմբերի 25-ի որոշումներով․

 

Արմինե Խաչատրյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է ««Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից,  լուծվել է նրա հետ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

 

Նաիրա Ջուհարյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

 

Արմեն Բարսեղյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

 
 

Սաթենիկ Մինասյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

 

Անդրանիկ Բաղդասարյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Նուբարաշեն պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Կարեն Սարգսյանը հոկտեմբերի 19-ից ազատվել է «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: