Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել


Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Հոկտեմբեր 29 20:18 2022

Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարված։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալներին։

Նշվում է, որ օդային տագնապնգերի մասին համապատասխան հաղորդագրությունները սկսել են հասնել 18:39-ից (Երևանի ժամանակով): Մասնավորապես, տագնապ է հայտարարվել Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի շրջաններում, ինչպես նաև երկրի արևմտյան և արևելյան շրջաններում։