Եթե խաղաղության պայմանագիրը լինի, ՔՊ-ն կկարողանա ապահովել խաղաղություն Գեղարքունիքի մարզում. մարզպետ


Եթե խաղաղության պայմանագիրը լինի, ՔՊ-ն կկարողանա ապահովել խաղաղություն Գեղարքունիքի մարզում. մարզպետ
Հոկտեմբեր 29 12:06 2022

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակիչների մոտ 80 տոկոսը վերադարձել է: Այս մասին այսօր` ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը՝ մարզպետը նշեց, որ ամբողջությամբ ներկայացվել է իրավիճակը Գեղարքունիքում, առաքելությունն իր գործունեությունն արդեն սկսել է:

 

Մարզպետը նշեց՝ վստահ է՝ եթե խաղաղության պայմանագիրը լինի, ՔՊ-ն կկարողանա ապահովել խաղաղություն Գեղարքունիքի մարզում:

Թե որքան առաջխաղացում ունի թշնամին Վարդենիսի հատվածում՝ մարզպետը կոչ արեց այդ հարցով դիմել ՊՆ: