Telegram-ի նոր գործառույթը թույլ կտա գումար վաստակել


Telegram-ի նոր գործառույթը թույլ կտա գումար վաստակել
Հոկտեմբեր 27 19:53 2022

Telegram մեսենջերը գործարկել է բացառիկ բովանդակության մոնետիզացիայի նոր միջոց, որի շնորհիվ հեղինակները կարող են վճարովի հրապարակումներ ստեղծել։ Այս մասին հայտնում է «Код Дурова» առցանց հրատարակությունը։

Այժմ բացառիկ ֆոտո և վիդեո նյութերը կարգելափակվեն օգտատերերի համար, քանի դեռ նրանք չեն վճարել նշանակված արժեքը։ Նշվում է, որ ստեղծագործության մոնետիզացիայի այս մեթոդը օգտակար կլինի օրիգինալ բովանդակությամբ բաց և հանրային ալիքների սեփականատերերին։

 

Այս փուլում գործառույթը թեստավորման փուլում է, սակայն օգտատերերն արդեն կարող են տեղադրել վճարովի հրապարակումներ։ Դա անելու համար անհրաժեշտ է միացնել @donate բոտը ձեր ալիքին և գրանցվել։

 
 

Հավանաբար, այս կերպ Telegram-ի մշակողները ցանկանում են բլոգերներին հնարավորություն տալ իրենց հրապարակումները տեղադրել մեսենջերում Boosty-ի և այլ ծառայությունների փոխարեն, որոնք թույլ են տալիս գումար վաստակել բացառիկ բովանդակությամբ։