Հրդեհ ավտոմեքենայում․ կա երեք զոհ և մեկ տուժած


Հրդեհ ավտոմեքենայում․ կա երեք զոհ և մեկ տուժած
Հոկտեմբեր 26 00:04 2022

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ ծառին և բռնկվել։

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին, մարվել՝ 22։28-ին։

 

 

 

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են երեք այրված դի։ Ուղևոր Ա․ Ն-ն այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։