Ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր եւ մեր եկող սերունդների անունից տաք Արցախը. Աննա Գրիգորյան


Ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր եւ մեր եկող սերունդների անունից տաք Արցախը. Աննա Գրիգորյան
Հոկտեմբեր 25 20:54 2022

2 տարի իշխանությունը խոսում  է խաղաղության դարաշրջան բացելու մասին, հիմա խաղաղությունը հեռու է քան, երբեւէ, անվտանգության խնդիրները առավել մեծ են, քան երբեւէ։ Այս մասին հոկտեմբերի 25-ին  ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս ընթացքում իշխանությունները խաղաղությա անվան տակ տվեցին նոր զոհեր, մարդաթափված բնակավայրեր: Ադրբեջանցիները քայլելով մտան եւ գրավեցին Սեւ լճի մի մասը, երբ որ Փաշինյանը այստեղ կանգնած ասում էր` հո կռիվ չենք անի, խաաղաղության ենք գնում, մտան Ներքին Հանդ, էլի ոչինչ: Հիմա էլ ասում են խաղաղության գինն Արցախն է, եթե կարճ բանաձեւենք, ասում են` Արցախը տանք, Հայաստանը պահենք: Նախ, ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր եւ մեր եկող սերունդների անունից տաք Արցախը,Եռաբլուրում հանգչած տղաների զոհողություններն առոչինչ անելով, երկրորդը` Արցախը մեր անվտանգության բարձիկն էր հողի վրա, հիմա էլ մեր անվտանգության բարձիկն է բանակցություններում: Արցախի հանձնման մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո սեղանին հայտնվելու է փաստաթուղթ Սյունիքի վերաբերյալ, հետո Գեղարքունիքի վերաբերյալ, հետո ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ»,-ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ խաղաղության պայմանագիրը դեռ խաղաղություն չի նշանակում, իսկ նոր ստորագրվող պայմանագիրը լինելու է նոր կապիտուլյացիա, իսկ մեր երկրին պետք է են անվտանգության երաշխիքներ «գետնի վրա»: