Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է եռակողմ գագաթնաժողովի․ ՌԴ ԱԳՆ


Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է եռակողմ գագաթնաժողովի․ ՌԴ ԱԳՆ
Հոկտեմբեր 24 23:15 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը։

 

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

 

Հանդիպման պատճառն, ըստ նախարարության, այն է, որ Մոսկվան «անհանգստացած է Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումներով, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»: