Բողոքի ցույց՝ Բաքվում. կա շուրջ 100 ձերբակալված


Բողոքի ցույց՝ Բաքվում. կա շուրջ 100 ձերբակալված
Հոկտեմբեր 24 19:58 2022

Այսօր Բաքվի կենտրոնում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ շուրջ 100 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Turan-ը:

 

Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի կոչով կուսակցության ակտիվիստները փորձել են հավաքվել Բաքվի քաղաքապետարանի առջև՝ պահանջելով տեղական իշխանություններից հարգել հավաքների ազատության սահմանադրական նորմը, ինչպես նաև ուշադրություն հրավիրելով 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցների շրջանում սկիզբ առած ինքնասպանությունների դեպքերի վրա։

 

 

Նշվում է, որ բողոքի գործողությունը տևել է մոտ 40 րոպե։

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր արդեն երկրորդ ինքնասպանության դեպքն է գրանցվել ադրբեջանական բանակում: